«Սա հերթական դավաճանական գործողությունն է՝ ուղղված Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, որից առաջ ականազերծում են Սյունիքի սահմանամերձ տարածքները». անվտանգային հարցերով մասնագետ

«Քանի- որ մենք ունենք մի այնպիսի իշխանություն, որը բնութագրելն, անգամ, դժվար է դառնում, ապա չի բացառվում, որ այդ իշխանությունը, փաստացի, կարող է բանակցային պրոցեսի մեջ լինել թշնամի պետության հետ, որի մասին մենք կարող ենք նաև տեղեկացված չլինել: Հետևաբար, Սյունիքի մարզում ականազերծման աշխատանքների մասին լուրը, բնականաբար, ոչ մի կերպ չի կարող բխել հայկական կողմի շահերից: Շատ հնարավոր է, որ սա հերթական դավաճանական գործողությունն է՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ, որից առաջ ականազերծում են Սյունիքի սահմանամերձ տարածքները,- ասում է անվտանգային հարցերով միջազգային մասնագետ Արմեն Մանվելյանը, «Փաստարկ» լրատվականի հետ զրույցի ընթացքում անդրադառնալով Սյունիքի մարզում տեղի ունեցող ականազերծման աշխատանքների թեմային:

Տեղեկացնենք, որ «Փաստարկ» լրատվականի ունեցած տեղեկություններով, Սյունիքի մարզում՝ Խնձորեսկից մինչև Կապան ընկած տարածքում, հայկական կողմի նախաձեռնությամբ, ականազերծման աշխատանքներ են իրականացվում:

Անդրադառնալով հարցին՝ ո՞րն է ականազերծման աշխատանքների վերաբերյալ հրահանգ տվող իրավասու կառույցը, միջազգային անվտանգային հարցերով մասնագետը նշում է՝ որպես կանոն, նման իրավասությամբ օժտված է միայն ՀՀ ԶՈւ Գխավոր շտաբը, դրա պետն ու նրա ենթակայությամբ գործող ստորաբաժանումները, տվյալ պարագայում՝ առաջին բանակային կորպուսը. «Բայց, քանի- որ մենք գործ ունենք քայքայված վիճակում հայտնված Զինված Ուժերի հետ, ապա, ենթադրում եմ՝ չի բացառվում, որ սահամանամերձ կարգավիճակում հայտնված տարածքների ականազերծման աշխատանքները կարող են իրականանալ նաև Ազգային Անվտանգության Ծառայության ենթակայությամբ գործող սահմանապահ զորքերի միջոցով: Այսինքն, տվյալ պարագայում, ականազերծման աշխատանքների հրահանգը կարող է գալ նաև անմիջապես Ազգային Անվտանգության Ծառայության ղեկավարության կողմից: Մի բան հաստակ է՝ հայաստանյան օրվա իշխանությունների պարագայում, ցանկացած անհավանական թվացող բան կարող է իրականություն դառնալ, ինչին մենք արդեն մի քանի անգամ ականտես ենք եղել՝ գրանցված անդառնալի կորուստների տեսքով»,- ասում է Արմեն Մանվելյանը:

Հիշեցնենք, որ օրերս Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը տեղեկացրել էր այն մասին, որ Խնձորեսկ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ևս մի քանի մետր առաջ են եկել։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Կիսվել գրառումով՝

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։