Ջերմուկի զորամասից նախօրեին անհետացած զինվորները գտնվել են

Ջերմուկի զորամասից նախօրեին անհետացած երկու զինվորականները՝ Կարեն Պետրոսյանն ու Աղասի Հովհաննիսյանը, ովքեր Քարվաճառի N զորամասից էին այժմ իրենց ծառայությունը իրականացնում էին Ջերմուկի զորամասում, գտնվել են։ Այս մասին տեղեկացնում են «Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրները։ Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով, երեկ՝ ժամը 15։00-ից անհետացած զինծառայողները ձնամրրիկի մեջ են հայտնվել։

Հիշեցնենք, որ երեկ Ջերմուկի զորամասերից մեկում արտառոց դեպք էր գրանվցել: Ժամը 15:00-ի սահմաններում երկու զինվոր անհետացել էին Ջերմուկի զորամասից։ Նախնական տեղեկություններով ենթադրվում էր, որ զինվորները, միգուցե, մնացել են ձնաբքի տակ: Ըստ զորամասից փոխանցած լուրերի՝ զինվորները 5 օր շարունակ չէին կարողանում հերթափոխ կազմակերպել։ Վերջիններս իրենց դիրքից մեկ այլ դիրք էին տեղափոխվել՝ ծխախոտ և այլ անհրաժեշտ իրեր բերելու համար։

Կիսվել գրառումով՝

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։