«Երեք նախագահների հանդիպումը ազդակ է՝ պետականությունը ծայրաստիճան վտանգված է, -ասում է ազատամարտիկ Գևորգ Գևորգյանն այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում` խոսելով երեկ ՀՀ և ԱՀ պաշտոնաթող նախագահների հանդիպման և ներքաղաքական կյանքի վերջին վտանգավոր զարգացումների թեմայով,- լավ թե վատ, քիչ թե շատ, բայց այդ նախագահներից յուրաքանչյուրը փորձել է մեր երկրի շահերը ճիշտ ներկայացնել աշխարհում։ Ընդ որում, հենց այդ նախագահների օրոք էր, որ Ալիևը վախենում էր որևէ տեսակի ավելորդություններից, նրա քիթը կախ էր։ Նա չուներ այն համարձակությունը՝ ծաղրեր երկրի ղեկավարներից որևէ մեկին։ Հետևաբար, եթե այդ տեսակի մարդիկ միասին հավաքված փորձում են ինչ-որ հարց լուծել, ուրեմն սա ազդակ է, որ մեր պետականությունը կործանվում է», -ասում է ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը։