Արարատ Միրզոյանը կոչ արեց վաղը կողմ քվեարկել ռազմական դրությունը հանելու վերաբերյալ նախագծին

Վաղը՝ մարտի 24-ի առավոտյան քվեարկության կդրվի ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ նախագիծը։

ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն, անդրադառնալով ռազմական դրությունը վերացնելու մասին որոշման նախագծին նշեց, որ արդեն իսկ հայտարարվել է արտահերթ ընտրությունների անցկացման մասին և, ըստ այդմ, ռազմական դրությունը պետք է վերացվի։ Միրզոյանը առաջարկեց ընդառաջել խորհրդարանական ընդդիմությանը և կոչ արեց վաղը կողմ քվեարկել նախագծին։

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները` ԼՀԿ–ն ու ԲՀԿ–ն, երկրորդ անգամ ներկայացրեցին ՀՀ-ում ռազմական դրությունը հանելու վերաբերյալ նախագիծը:

Նախագծի զեկուցող ` «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ ռազմական դրության ռեժիմը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, սահամանփակվում է երկրում ժողովրդավարությունը, քանի որ կան համայնքներ, որտեղ ՏԻՄ ընտրություններ չեն լինում:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սակայն, հակադարձեց` ասելով, որ բացարձակապես անհիմն են պնդումները, թե ռազմական դրության ժամկետը երկարաձգվում է քաղաքական նկատառումների պատճառով։ Ըստ նրա` դրա վառ վկայությունն է Բաղրամյան պողոտայում ընդդիմության տեղադրած վրանները։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։