Մեր Մասին

test.pastark.am logo

2021 թվականին «Փաստարկ» տեղեկատվական կայքը շարունակում է իր գործունեությունը` անաչառ և բազմակողմանի լրատվություն, լրատվական տիրույթում մոռացված, բայց ՀԱՅ ԱԶԳԻ գոյության  համար կարևոր հաղորդումների վերածունդ ապահովելու, մեր հայրենակիցներին ոչ միայն տեղեկատվություն տրամադրելու, այլև կրթական, զարգացնող թեմաներին անդրադառնալու համար։

 

Յուրաքանչյուր տարիքային խումբ այստեղ կարող է գտնել իրեն հետաքրքրող տեղեկատվություն։ Բժշկական խորհուրդներ, բացահայտումներ, նորարարական տեխնոլոգիաներ, իրավական և տնտեսական նորություններ, այն ինչ իրականում կատարվում է բանակում, կրթական համակարգում և ամենուր։

 

Հատկապես կարևորվում է մեր սերունդների դաստիարակության հարցը, նրանց առօրյան հետաքրքիր և անհրաժեշտ ուղղություններով լցնելու միջոցով. տրամաբանություն, մարդասիրություն, հայրենասիրություն, պարկեշտություն, ընտանեկան արժեքների սերմանում, հայկական ու համաշխարհային մշակույթ և այլն։

 

Ուղիղ եթերների, հարցազրույցների և բացահայտող տեսանյութերի շարքը անդրադառնալու է Հայաստանի Հանրապետության գործունեության բոլոր ոլորտներին։ Չենք խոստանում, որ դրանք միշտ լինելու են հաճելի …

 

Մեր հայրենիքում և արտերկրում տեղի ունեցող ամենահետաքրքիր ու ամենակարևոր իրադարձություններն այսուհետ կլինեն առավել հասանելի Ձեզ համար «Փաստարկ» տեղեկատվական կայքի միջոցով։