Հանդիպել են Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը

Երեկ՝մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահների միջև։ Հանդիպմանը մասնակցել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը, հավելելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ մի շարք այլ հարցերի։

Կիսվել գրառումով՝

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով