Ու՞մ կպատժեն մեր սահմանները պաշտպանելու համար

Այսօր Սյունիքի սահմանապահներն ահազանգել են այն մասին, որ իրենց դիրքը շրջապատված է ադրբեջանական դիրքերով, իրենք այդ դիրքում սակավաթիվ են, բացարձակապես անտերության մատնված, իրենց չեն մատակարարում ոչ սնունդ, ոչ դեղամիջոց, ոչ վառելիք, ոչ զենք, ոչ անգամ լուսավորման պարագաներ։ Սահմանապահները նշեցին, որ այդ դիրքը թնշանուն հանձնելը նշանակում է հանձնել Կապան քաղաքը։ Մինչդեռ իրենց նորանշանակ ղեկավարը բազմիցս հնչեցրել է, որ դիրքը հանձնվելու է թշնամուն։

Այս ահազանգից հետո, փոխանակ արագորեն համալրեն և ապահովեն դիրքը, օգնության հասնեն ձնաբքում մեր հայրենիքի սահմանները պաշտպանող տղաներին, Կապանի զինվորական ոստիկանությունում գործեր են նախապատրաստվում մեր սահմանապահ տղաների ահազանգի վերաբերյալ։

Ստացվում է, որ մենք իրավունք չունե՞նք պաշտպանել մեր հայրենիքի սահմանները։ Ստացվում է, որ մեր սահմանապահը պատժվու՞մ է վտանգի մասին ահազանգելու համար։ Ի վերջո, դեպի ու՞ր է գլորվում Հայաստանը։

Pastark.am-ի աշխատակազմը պահանջում է ուղիղ եթերում ցուցադրել  դիրքի ամրացման աշխատանքները, ցույց տալ, որ ահազանգող տղաները կենդանի են, առողջ և արդեն ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով, այդ թվում նաև զենքով։

Կիսվել գրառումով՝

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։