ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում.
«Րոպեներ առաջ Մարալ Նաջարյանը հասավ տուն՝ Բեյրութ։ Բարի վերադարձ Մարալ»։
Իրավապաշտպան, ԱՀ նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մարալ Նաճարյանը ազատ է արձակվել և այժմ Լիբանանում է՝ ընտանիքի հետ։
Այս գործը գլուխ բերելու համար՝ շնորհակալություն ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, մի քանի ռուսաստանցի պաշտոնյաների, ինչպես նաև Լիբանանի Կարմիր Խաչին ու ՀՅԴ կառույցին։
Երբ պետությունդ բացարձակ զրո է, նման հարցերը լուծվում են անհատների նախաձեռնողականության ու կապերի շնորհիվ։ Naira Zohrabyanջան, վարձքդ կատար!
ԼՐԱՑՈՒՄ. Շնորհակալություն նաև Irina Danielyan-ին։
Հայտնի լրագրող Նվարդ Մանվելյանն իր ֆեյսբուքյան էջում նույնպես անդրադարձել է Մարալ Նաջարյանի վերադարձին հայրենիք.
«Մեր սիրուն Մարալը!!! Գերությունը տառապանքի դրոշմ է թողել մեր Մարալի սիրուն դեմքին… Չենք ներելու, Մարալ ջան !!!!!»
Հ.Գ. Իսկ թե ինչ գործառույթ է ունեցել ՀՀ իշխանությունը գերիների վերադարձի հարցում, մնում է օդում կախված հարց։