ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում իշխանափոխությունից հետո հայտնված քարտեզում ի սկզբանե Արցախի Հանրապետության քարտեզը ներկայացված էր որպես Ադրբեջան։
Այստեղ տեղին է հիշել Երևանի Ինֆեկցիոն հիվանդանոցում ԱՀ քաղաքացուն տրված ուղեգիրը, որում Շուշին նշված էր որպես Ադրբեջան։
Այսօր նույն կայքում տվյալ քարտեզը սառեցված է։
Արդյո՞ք սա չի նշանակում, որ կատարվում են փոփոխություններ` սահմանների ճշտում։ Ի՞նչ նոր քարտեզ են նախատեսում ներկայացնել մեզ այս անգամ։