Հավանաբար ԱԱԾ ղեկավարությունը հասկացել է, որ ՀՀ ներկա իշխանությունների քայլերը երկիրը տանում են դեպի կործանում։ Հավանաբար նրանց ահազանգերն ու անհանգիստ շարժումները Ն. Փաշինյանի մոտ առաջացրել են անվստահություն այդ համակարգի նկատմամբ։ Արդեն հայտնի է, որ Փաշինյանը, չվստահելով ՀՀ ԱԱԾ-ին, իր պաշտպանության համար ՀՀ է հրավիրել օտարազգի (ասում են` թուրք) հատուկջոկատայինների, ում անունները լայնորեն շրջանառվեցին լրատվական դաշտում։
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննարկման է դրել նախագիծ, որով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն (ՊՊԾ) առանձնացնել ԱԱԾ-ից և դրա հետագա գործունեությունը շարունակել որպես վարչապետին ենթակա կառույց: Ըստ նախագծի՝ ծառայության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:
Ինչ «ճաշ» կստացվի վերջում, մնում է միայն ենթադրել։