07.03.2021-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, թշնամու դիրքերին շատ մոտ բարձրացվեց Հայոց դրոշը` խաչով։
Ոգևորիչ էր մարդկանց մեծ թիվը, եռուզեռը, առավել ոգևորիչ էր կանանց ու երեխաների մեծաթիվ լինելը։ Հնչեց հայկական երաժշտություն, երգ ու պար։ Թշնամին հերթական անգամ համոզվեց, որ ՀԱՅԻ ոգին կոտրել չի լինի, որ ՀԱՅԸ վերածնվելու է փյունիկի պես ու նորից հաղթի դավաճանությունն ու խավարը։