«Ես չեմ կարծում, թե թուրքերը մեր թշնամիներն են, թշնամական մոտեցում չկա». թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյան

«Ես չեմ կարծում, թե թուրքերը մեր թշնամիներն են, թշնամական մոտեցում չկա: Խոսքը արդարության վերականգնման և այն ծանրագույն հանցագործության դատապարտման մասին է, որն իրագործել է Օսմանյան կայսրությունը հայ ժողովրդի և համայն մարդկության նկատմամբ»,- ասում է արևելագետ- թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, նախօրեին «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք խնդրահարույց չեն ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի՝ Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում հնչեցրած մտքերը, թե իր համար անհասկանալի է որտեղի՞ց են ծագել հայ – թուրքական թշնամանքի աղբյուրները:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրասստյանն, ով, ի դեպ, սերտ ընկերական և մասնագիտական շփումների մեջ է սորոսական գաղափարներով հայտնի և դրանց պրոպագանադման ծանր բեռն իրենց փխրուն ուսերին վերցրած խառատյանների ընտանիքի հետ, ընդգծում է՝ հայկական կողմից պետական մակարդակով երբևիցե թշնամական մոտեցում Թուքրայի նկատմամաբ չի եղել, ինքը դրանում վստահ է. «Այո, մենք մեր խնդիրները փորձել ենք լուծել մեր ինքնության առանձնահատկություններից ելնելով, որովհետև Ցեղասպանության ճանաչման խնդիրը դարձել է համայն հայության ինքնության բաղկացուցիչ մասերից մեկը՝ ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես նաև Սփյուռքում, բայց սա թշնամանք չէ Թուրքայի կամ թուրք ժողովրդի նկատմամբ: Նման մեկնաբանությունների հետ ես համաձայն չեմ»,- ասում է թուրաքագետը:

Հարցին՝ արդյո՞ք Սաֆրաստյանը տեսնո՞ւմ է իշխանության ձգտումը՝ ամեն գնով բարեկամանալու Թուրքիայի հետ, այդ թվում, դա անելով նաև մեր ազգային ինքնությունը ոտնահարող շահերի հաշվին, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանում է՝ չի տեսնում նման ձգտում:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով