«Ատոմակայանի փակումն, առաջին հերթին, ձեռնտու է Թուրքիային, ԱԷԿ-ի փակումը թուլացնելու է մեր պետությունը». Արա Զոհրաբյան

«Ատոմակայանի փակումը թուլացնելու է մեր պետությունը: Բնական է, որ ԱԷԿ-ի փակումն առաջին հերթին ձեռնտու է հենց Թուրքիային»,- «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում ասում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, խոսելով վերջին շրջանում քննարկման լայն շրջանակներ ընդգրկած՝ Մեծամորի ատոմակայանի փակման թեմայով:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԷԿ-ի գործադիր տնօրեն Մովսես Վարդանյանը, լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով կայանի աշխատանքին առնչվող հարցերին, նկատել էր, որ աշխատանքների կազմակերպման առումով, 2021թ. նախազգուշական վերանորոգման ժամանակաշրջանը ամենաբարդերից է: Վերջինս նաև տեղեկացրել էր, որ մայիսի 15-ից ԱԷԿ-ի գործող բլոկի աշխատանքը 141 օրով կդադարեցվի: Այդ ընթացքում կիրականացվեն անվտանգության բարձրացման աշխատանքներ, իսկ 2021-ի վերանորոգումից հետո կառույցը կարգավորող մարմնից նոր լիցենզիա կստանա:

Վերադառնալով ԱԷԿ-ի փակման և դրանից բխող վտանգների թեմային, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հավելում է՝ այն, որ որոշ «ուժեր» ծրագրավորել են Հայաստանի Մեծամորի ատոմակայանը փակել, այլևս անվիճելի է. «Մեծամորի ատոմակայանի հզորությունն ամբողջությամբ պատկերացնելու համար, նշեմ, որ 2018 թվականի՝ միայն ներքին սպառման համար Էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրանքի ծավալում ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան կազմել է 32 տոկոս կամ 2076,1 մլն. կՎտժ: Ստացվում է, որ գործող ատոմակայանը տարբեր պատճառներով տանում են դեպի փակման, փոխարենը հավաստիացնելով, թե, իբրև նոր ատոմակայան և փոխարինող արևային կայաններ պետք է կառուցեն: Պարզ է, որ այս քայլով մեզ գցելու են տեխնիկական ծուղակը, իսկ նոր ատոմակայանի կառուցման մասին խոսք անգամ լինել չի կարող: Դրա համար մեծ ներդրումներ և երկար ժամանակ է պահանջվում, որը մենք չունենք։ Ըստ էության, մենք կհայտնվենք մի վիճակում, երբ որևէ ներդրում ատոմակայան կառուցելու համար այլևս չի ունենա ո’չ ֆինանսական նպատակահարմարություն և ո’չ էլ տեխնիկական հնարավորություն»,- ասում է Փաստաբանների պալատի նախագահը։

«Փաստարկ» լրատվականի հարցին՝ արդյո՞ք Մեծամորի ատոմակայանի փակումը էներգետիկ հավելյալ և լուրջ խնդիրների առաջ չի կանգնեցի նաև Արցախի Հանրապետությանը, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը, մինչ կապիտուլացիոն խայտառակ ակտի ստորագրումը, մատչելի գնով էլեկտրոէներգիա էր ձեռք բերում Արցախի Հանրապետությունից, որտեղ աշխատող ՀԷԿ-երի զգալի մասն, այլևս, ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում է, Արա Զոհրաբյանը նկատում է՝ հարցի առնչությամբ լիարժեք և համապարփակ պատասխան տալու համար պահանջվում է լուրջ ուսումնասիրություններ կատարել այս ուղղությամբ:

Տեղեկացնենք, որ Մեծամորի ատոմակայանի շուրջ սկիզբ առած մտահոգիչ իրավիճակի առնչությամբ, նախօրեին հավելյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև «Հայկական ատոմային էլէկտրոկայան»-ի գործադիր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին շրջանում զանգվածային լրատվական միջոցներում և սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է Հայկական ատոմային էլեկտրակայանի հնարավոր փակման հարցը, իսկ առանձին ուժերի կողմից կայանի առաջիկա պլանային կանգին տրվում են քաղաքական գնահատականներ: Իրականում, ՀԱԷԿ-ը շարունակում է շահագործվել դրվածքային՝ 407.5 ՄՎտ հզորությամբ` օրական արտադրելով մինչև 10 մլն կՎտ. ժամ էլեկտրաէներգիա:

Ցանկանում եմ պարզաբանել, որ ս/թ մայիսի 15-ից հոկտեմբերի 2-ը կատարվելու է Հայկական ատոմային էլեկտրակայանի ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգումը, որի ընթացքում, «Ռուսատոմ Սերվիս» ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակներում կիրականացվեն ռեակտորի իրանի թրծաթողման, անվտանգության բաղկացուցիչ կարևոր հանգույցների ստուգաչափման, նորոգման կամ նորով փոխարինման աշխատանքներ: Անհրաժեշտ սարքավորումների հիմնական մասն արդեն իսկ ձեռք է բերվել և գտնվում է ՀԱԷԿ-ում, իսկ դրանց մոնտաժումը կմեկնարկի մայիսի 15-ից: Պետք է նշել, որ այդ աշխատանքների գերակշիռ մասն իրականացվելու է ՀՀ Կառավարության կողմից տրամադրված 63,2 մլրդ. դրամի չափով բյուջետային վարկի միջոցներով, որի շնորհիվ կհաջողվի ապահովել ատոմակայանի հուսալի աշխատանքի անընդհատությունը, կայանը հագեցնել նորագույն ժամանակակից սարքավորումներով և է՛լ ավելի բարձրացնել ՀԱԷԿ-ի անվտանգությունը։

Ատոմակայանի այս տարվա երկարատև՝ 141 օր տևողությամբ կանգը պայմանավորված է աննախադեպ մեծ ծավալի վերանորոգման աշխատանքներով, որոնք իրականացվելու են կայանի գրեթե բոլոր արտադրամասերում՝ ՀԱԷԿ-ի, ինչպես նաև արտերկրից՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, ատոմային էներգետիկայի ոլորտում աշխատանքների հարուստ փորձ ունեցող շուրջ 1000 մասնագետների ներգրավմամբ: Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորող կոմիտեի (ՀՀ ՄԱԿԿ) մասնագետները, որոնք վերահսկելու են աշխատանքների ընթացքը: Այս տարի՝ նախատեսված աշխատանքների ավարտից հետո, ատոմակայանը կդիմի ՀՀ ՄԱԿԿ՝ գործող շահագործման լիցենզիայի երկարացման համար:

Անհրաժեշտ եմ համարում նշել, որ ատոմակայանի պլանային կանգն ամեն տարի նախապես համաձայնեցվում է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ հետ, որը հանրապետության էներգետիկ համակարգի մյուս կայանների միջոցով լրացնում է պահանջվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ ապահովելով մեր երկրի ամբողջ տարածքի հուսալի, անխափան էլեկտրամատակարարումը։

Հավաստիացնում եմ, որ ՀԱԷԿ-ի ամբողջ փորձառու և արհեստավարժ անձնակազմն անձնվիրաբար անընդմեջ աշխատում է ատոմակայանի հուսալի և անվտանգ շահագործումն ապահովելու ուղղությամբ»:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Կիսվել գրառումով՝

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

«Ատոմակայանի փակումն, առաջին հերթին, ձեռնտու է Թուրքիային, ԱԷԿ-ի փակումը թուլացնելու է մեր պետությունը». Արա Զոհրաբյան

«Ատոմակայանի փակումը թուլացնելու է մեր պետությունը: Բնական է, որ ԱԷԿ-ի փակումն առաջին հերթին ձեռնտու է հենց Թուրքիային»,- «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում ասում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը` խոսելով վերջին շրջանում քննարկման լայն շրջանակներ ընդգրկած՝ Մեծամորի ատոմակայանի փակման թեմայով:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԷԿ-ի գործադիր տնօրեն Մովսես Վարդանյանը, լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով կայանի աշխատանքին առնչվող հարցերին, նկատել էր, որ աշխատանքների կազմակերպման առումով 2021թ. նախազգուշական վերանորոգման ժամանակաշրջանը ամենաբարդերից է: Վերջինս նաև տեղեկացրել էր, որ մայիսի 15-ից ԱԷԿ-ի գործող բլոկի աշխատանքը 141 օրով կդադարեցվի: Այդ ընթացքում կիրականացվեն անվտանգության բարձրացման աշխատանքներ, իսկ 2021-ի վերանորոգումից հետո կառույցը կարգավորող մարմնից նոր լիցենզիա կստանա:

Վերադառնալով ԱԷԿ-ի փակման և դրանից բխող վտանգների թեմային, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հավելում է՝ այն, որ որոշ «ուժեր» ծրագրավորել են Հայաստանի Մեծամորի ատոմակայանը փակել, այլևս անվիճելի է. «Մեծամորի ատոմակայանի հզորությունն ամբողջությամբ պատկերացնելու համար, նշեմ, որ 2018 թվականի՝ միայն ներքին սպառման համար Էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրանքի ծավալում ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան կազմել է 32 տոկոս կամ 2076,1 մլն. կՎտժ: Ստացվում է, որ գործող ատոմակայանը տարբեր պատճառներով տանում են դեպի փակման, փոխարենը հավաստիացնելով, թե, իբրև նոր ատոմակայան և փոխարինող արևային կայաններ պետք է կառուցեն: Պարզ է, որ այս քայլով մեզ գցելու են տեխնիկական ծուղակը, իսկ նոր ատոմակայանի կառուցման մասին խոսք անգամ լինել չի կարող: Դրա համար մեծ ներդրումներ և երկար ժամանակ է պահանջվում, որը մենք չունենք։ Ըստ էության, մենք կհայտնվենք մի վիճակում, երբ որևէ ներդրում ատոմակայան կառուցելու համար այլևս չի ունենա ո’չ ֆինանսական նպատակահարմարություն և ո’չ էլ տեխնիկական հնարավորություն»,- ասում է Փաստաբանների պալատի նախագահը։

«Փաստարկ» լրատվականի հարցին՝ արդյո՞ք Մեծամորի ատոմակայանի փակումը էներգետիկ հավելյալ և լուրջ խնդիրների առաջ չի կանգնեցի նաև Արցախի Հանրապետությունը, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը, մինչ կապիտուլացիոն խայտառակ ակտի ստորագրումը, մատչելի գնով էլեկտրոէներգիա էր ձեռք բերում Արցախի Հանրապետությունից, որտեղ աշխատող ՀԷԿ-երի զգալի մասն, այլևս, ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում է, Արա Զոհրաբյանը նկատում է՝ հարցի առնչությամբ լիարժեք և համապարփակ պատասխան տալու համար պահանջվում է լուրջ ուսումնասիրություններ կատարել այս ուղղությամբ:

Տեղեկացնենք, որ Մեծամորի ատոմակայանի շուրջ սկիզբ առած մտահոգիչ իրավիճակի առնչությամբ, նախօրեին հավելյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև «Հայկական ատոմային էլէկտրոկայան»-ի գործադիր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին շրջանում զանգվածային լրատվական միջոցներում և սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է Հայկական ատոմային էլեկտրակայանի հնարավոր փակման հարցը, իսկ առանձին ուժերի կողմից կայանի առաջիկա պլանային կանգին տրվում են քաղաքական գնահատականներ: Իրականում, ՀԱԷԿ-ը շարունակում է շահագործվել դրվածքային՝ 407.5 ՄՎտ հզորությամբ` օրական արտադրելով մինչև 10 մլն կՎտ. ժամ էլեկտրաէներգիա:

Ցանկանում եմ պարզաբանել, որ ս/թ մայիսի 15-ից հոկտեմբերի 2-ը կատարվելու է Հայկական ատոմային էլեկտրակայանի ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգում, որի ընթացքում, «Ռուսատոմ Սերվիս» ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակներում կիրականացվեն ռեակտորի ուրանի թրծաթողման, անվտանգության բաղկացուցիչ կարևոր հանգույցների ստուգաչափման, նորոգման կամ նորով փոխարինման աշխատանքներ: Անհրաժեշտ սարքավորումների հիմնական մասն արդեն իսկ ձեռք է բերվել և գտնվում է ՀԱԷԿ-ում, իսկ դրանց մոնտաժումը կմեկնարկի մայիսի 15-ից: Պետք է նշել, որ այդ աշխատանքների գերակշիռ մասն իրականացվելու է ՀՀ Կառավարության կողմից տրամադրված 63,2 մլրդ. դրամի չափով բյուջետային վարկի միջոցներով, որի շնորհիվ կհաջողվի ապահովել ատոմակայանի հուսալի աշխատանքի անընդհատությունը, կայանը հագեցնել նորագույն ժամանակակից սարքավորումներով և է՛լ ավելի բարձրացնել ՀԱԷԿ-ի անվտանգությունը։